Արաբական Լիգայի երկրների արտգործնախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել՝ քննարկելու Թուրքիայի նկատմամբ քաղաքական և տնտեսական բնույթի խիստ միջոցներ ձեռնարկելու հարցը՝ կապված Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու՝ Անկարայի որոշման հետ: Արաբական կառույցը կարող է նաև վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունները մի շարք՝ տնտեսության, մշակույթի ու զբոսաշրջության ոլորտներում:
Արաբական Լիգայի երկրների համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիայի հարձակումն ուղղակիորեն սպառնում է ոչ միայն արաբական երկրների, այլև համաշխարհային խաղաղությանն ու անվտանգությանը: Լիգան Անկարային կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու առանց նախապայմանների դուրս գալ Սիրիայի տարածքից: