Արաբական Լիգայի երկրների արտգործնախարարներն այսօր հանդիպում են արաբական կառույցի Կահիրեի կենտրոնակայանում: Օրակարգում Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների ու իրավիճակի սրման թեման է: Արաբական Լիգայի երկրների արտահերթ նիստ գումարելու որոշումը կայացվել էր հոկտեմբերի 9-ին՝ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի օդուժի ավիահարվածների մեկնարկից անմիջապես հետո: Հանդիպման նախաձեռնողը Եգիպտոսի իշխանությունն է եղել: Արաբական Լիգայի խորհրդի Եգիպտոսի ներքին քաղաքական հարցերի գործադիր տնօրեն Իզզատ Սաադի խոսքով՝ Սիրիայի հարցով արտահերթ նիստը կարող է նշանակել նաև Դամասկոսի շուտափույթ վերադարձ, որի անդամակցությունը կառույցին կասեցվել էր 2011 թվականին՝ կապված երկրում ներքին հակամարտության մեկնարկի հետ: