Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չնայած ԱՄՆ-ը սպառնացել է լուրջ հարված հասցնել Թուրքիայի տնտեսությանը՝ Անկարան չի դադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում: Թուրք ղեկավարը նշել է, որ գրոհները կշարունակվեն և հավելել է, որ ռազմական գործողություններն ուղղված են ոչ թե քրդերի, այլ՝ ահաբեկիչների դեմ:
«Մենք չենք կարող սպասել: Թուրքիան երբեք չի դադարեցնի այս պայքարը, անկախ նրանից՝ ով, ինչ կասի: Միացյալ Նահանգներն ու Եվրոպան հայտարարել են, որ մենք սպանում ենք քրդերին, սակայն քուրդ ժողովուրդը մեր եղբայրներն են: Մեր պայքարն ահաբեկչական խմբերի դեմ է»,- ասել է Էրդողանը: