Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի համապատասխան հրամանագրի համաձայն՝ Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Իսլանդիայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանին, համատեղության կարգով, նշանակել Իսլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ)»,- նշվում է հրամանագրում:
2019-ի փետրվարին Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել էր Շվեդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ), համատեղության կարգով ստանձնելով Դանիայի Թագավորությունում և Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի լիազորությունները: