ԱՄՆ վարչակազմն ավելացնում է Անկարայի դեմ ճնշումները՝ Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելու համար: Վաշինգտոնը ջանք չի խնայում տարածաշրջանում լարվածությունը թուլացնելուն միտված քայլերի համար: Միացյալ Նահանգների իշխանությունը հայտնել է, որ Անկարան ահռելի վնաս է պատճառում թուրք-ամերիկյան հարաբերություններին և կարող է առերեսվել լուրջ պատժամիջոցներին: Չնայած Անկարայի հասցեին Վաշինգտոնի սպառնալիքներին՝ Սպիտակ տան ղեկավարը լուրջ քննադատության էր ենթարկվել Սիրիայի տարածքից ամերիկյան զորախմբերը դուրս բերելու համար, այդպիսով՝ «կանաչ լույս» վառելով թուրքական զորախմբերի սիրիական ներխուժման և հումանիտար աղետը խորացման համար: