Ճապոնիայում ավելի քան 15 միլիոն բնակիչ է սպասում տարհանման: Ծագող արևի երկրին է հարվածել «Հագիբիս» թայֆունը, որն ամենահզորն է վերջին 60 տարվա ընթացքում: Փոթորիկն ուղեկցվել է առատ տեղումներով, գետերի վարարացմամբ, ինչը հեղեղումների պատճառ է դարձել: Այս պահին արդեն հայտնի է 2 զոհի և 70 վիրավորի մասին: Ավելի քան կես միլիոն տուն հոսանքազրկվել է: Ամբողջ երկրում դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը: Տոկիոյի օդանավակայանը չեղարկել է բոլոր ավիաչվերթները: Մայրաքաղաքում շատ խանութներ, ռեստորաններ ու դեղատներ փակ են: