Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգման խորհուրդը (CCAF) դատապարտել է Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը:
CCAF-ը կոչ է արել տապալել Էրդողանի վարչակարգը և պանթուրքիզմը:
«Անկարայի սկսած գործողությունը պանթուրքիզմի քրեական և զավթողականության տրամաբանական շարունակությունն է, որն այսօր վերակենդանացրել է Էրդողանի վարչակարգը»:
CCAF-ը հայտնել է, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերը` հայերը, երբեք չեն համակերպվի այս իրողության հետ:
Խորհուրդը նաև նշել է, որ աջակցելու է Ֆրանսիային, որպեսզի թուրքական ներխուժման հարցը տեղափոխվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգ: