«Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը լրագրողների հետ հանդիպմանը կրկին բարձրաձայնել է առանցքային վկաների պաշտպանության հարցը։ Սեդա Սաֆարյանն անդրադարձել է նաև դատավարության ընթացքին՝ նշելով, որ «ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ամեն ինչ անում են բուն դատաքննությունը հնարավորինս ձգձգելու համար»։