Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը 1lurer.am-ին հաստատեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները զրուցել են:
Թուրքմենստանի նախագահի Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի կազմակերպած պաշտոնական ճաշի ընթացքում երկրների ղեկավարները այբբենական կարգով են նստած եղել, և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները, կողք կողքի լինելով, զրուցել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման հեռանկարի մասին: