Վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանել է, թե ինչու է Վլադիմիր Պուտինին նվիրել Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքը:
Նիկոլ Փաշինյանը գրել է, որ գիրքը «պրոհայկական» չէ:
«Պարզապես Կազիմիրովը 1992-1996 թվականներին զբաղվել է Ղարաբաղի հարցով, մեծ ջանք է գործադրել 1994 թվականի հրադադարի համաձայնագրի ստորագրման համար եւ իր գրքում որպես ականատես պատմում է Ղարաբաղի հակամարտության մի շարք կարևոր նրբությունների մասին, որ ցավալիորեն մոռացվել են:
Եվ ի վերջո՝ գիրքը հոյակապ վերնագիր ունի. «Խաղաղություն Ղարաբաղին»»,- գրել է վարչապետը: