Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աշխաբադում ԱՊՀ երկրների ղեկավարների նիստից հետո գիրք է նվիրել Վլադիմիր Պուտինին։ Գիրքը Վլադիմիր Կազիմիրովի հեղինակած «Խաղաղություն Ղարաբաղին» աշխատությունն է։
Վլադիմիր Կազիմիրովը ռուսաստանցի քաղաքական գործիչ է։ Եղել է ԽՍՀՄ և ՌԴ դեսպանը մի շարք երկրներում։
1992 թվականին նշանակվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ապա` ԵԱՀԿ Մինսկի խմբում ՌԴ ներկայացուցիչ, 1994-1996 թթ.՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։
Կազիմիրովի անմիջական մասնակցությամբ են ընթացել նաև զինադադարի շուրջ բանակցությունները։