Թուրքական բանակի հետ զուգահեռ՝ Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջանում ռազմական գործողություններ է իրականացնում Դամասկոսը: Սիրիական ռազմական օդանավերը վերսկսել են գրոհը Թուրքիային սահմանակից շրջանում գործող ջիհադական խմբավորումների դեմ: Հրապարակման համաձայն՝ սիրիական ուղղաթիռներն ու օդանավերը գրոհել են Լաթաքիայում տեղակայված իսլամիստ ծայրահեղականների դիրքերի վրա:
Օդուժի թիրախում Քոբանի քաղաքն է, որը սիրիական բանակը կորցրեց այս տարի և ամիսներ շարունակ փորձում է վերականգնել հսկողությունն այդ վայրում: Եթե Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ուժերին հաջողվի գրավել քաղաքը՝ Լաթաքիայի զինյալները կզրկվեն Իդլիբ քաղաքի մատակարարումներից: