Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Զարիֆը «Financial Times» հեղինակավոր պարբերականում հանդես է եկել հոդվածով, որում անդրադարձել է վերջերս իր երկրի կողմից միջազգային ամենատարբեր հարթակներում շրջանառած՝ «Հորմուզի խաղաղության» նախաձեռնությանը: Զարիֆն, այսպիսով, ոչ միայն գերտերությունների, տարածաշրջանի, այլև սովորական մարդկանց ուշադրությունն է հրավիրել Պարսից ծոցի վրա՝ ընդգծելով այս տարածքում ցանկացած միջամտություն և ռազմական ներխուժում բացառող միջազգային պայմանագրի անհրաժեշտությունը:
Նշելով, որ Հորմուզի տարածաշրջանի երկրներում ներկայումս վարվում են պատերազմներ, տիրում է անվստահության և թշնամանքի մթնոլորտ՝ Զարիֆը նշել է, որ միայն համագործակցությամբ ու նման պայմանագրի կնքմամբ կարող է այսչափ կարևոր տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատվել: