Կարմիր ծովում՝ Սաուդյան Արաբիայի Ջեդդա նավահանգստի ափերի մոտ, 2 պայթյուն է որոտացել Իրանի ազգային նավթընկերության «Sinopa» լցանավում: Իրանի պետական լրատվական գործակալությունը՝ «ISNA»ն, ահաբեկչության վարկածը չի բացառել և հաղորդել է, որ լցանավը թիրախավորվել է երկու հրթիռներից: Փոխանցվում է նաև, որ նավի անձնակազմին վտանգ չի սպառնում:
Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ նավթը լցվել է Կարմիր ծով: