Կառավարության սեպտեմբերին ընդունած որոշումը՝ ավտոներկրողներին համարանիշների տրամադրման վերաբերյալ, դարձել է տարընկալումների թեմա: Շատ քաղաքացիներ կարծում են, թե հետաձգվել է մաքսազերծման գործընթացը: ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը պարզաբանում է՝ խոսքը արտասահմանցի գնորդներին տրվող համարանիշների մասին է, իսկ մաքսազերծումը, ըստ ԵԱՏՄ պայմանագրի՝ 2020 թ. հունվարի 1-ից կթանկանա: