ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշգաբադում՝ ԱՊՀ անդամ-պետությունների ղեկավարների նիստի ժամանակ, պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հոխորտանքին:
«Իլհամ Հեյդարովիչի ելույթից տպավորություն է, որ Հիտլերը երկրորդական դեր է խաղացել, և նացիստական շարժման առաջնորդը եղել է Գարեգին Նժդեհը: Իսկ իրականությունն այն է, որ Գարեգին Նժդեհը պայքարել է Հայաստանի թուրքական օկուպացման դեմ, Հայոց ցեղասպանության դեմ, և իրականությունն այն է, որ հայ-թուրքական պատերազմի ժամանակ Գարեգին Նժդեհը, բազմաթիվ ռուս սպաների հետ, ռազմաճակատի շատ կարևոր հատված էր ղեկավարում: Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել՝ կարևոր է, որ մենք պատմությանը տանք օբյեկտիվ գնահատական: Գարեգին Նժդեհը մահացել է Վլադիմիրի բանտում: Խորհրդային շատ գործիչներ են մահացել այդ բանտում, Սոլժենիցինը Գուլագում էր: Մենք կարծում ենք, որ նրանք, ովքեր դատապարտվել են 37-50-ական թվականներին, բոլորն ազգի թշնամի՞ են: Եթե այդպես է, ապա բազմաթիվ ականավոր գործիչներ դատապարտված են եղել և իրենց կյանքն ավարտել են բանտում: Բայց դա չի նշանակում, որ մենք այդ ամենը պետք է իբրև փաստ ընդունենք»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Ալիևն ելույթում շահարկել էր հայ ռազմա-քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի անունը: