85 տարեկանում մահացել է տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը, որը Յուրի Գագարինից հետո համարվում էր խորհրդային երկրորդ տիեզերագնացը: 1965 թվականին Լեոնովն աշխարհում առաջին մարդն էր, որւ դուրս եկավ տիեզերանավից և 2 րոպե 9 վայրկյան մնաց բաց տիեզերքում: Լեոնովին համարում են բախտավոր աստղի տակ ծնված, քանի որ երեք անգամ խուսափել է մահից. տեխնիկական անսարքություն էր եղել նրա տիեզերք դուրս գալու ժամանակ, երկրորդ անգամ սխալմամբ կրակել էին Լեոնովի մեքենայի վրա՝ շփոթելով Բրեժնևի մեքենայի հետ: Երրորդ միջադեպը 1971 թվականին էր, երբ նրա թիմը պետք է «Սոյուզ-11» տիեզերանավով թռչեր «Սալյուտ-1» տիեզերակայան, սակայն գործընկերը բժշկական ստուգում չի անցնում, և կազմը փոխում են: Իսկ փոխարինող թիմը զոհվում է Երկիր վերադառնալիս տիեզերանավի ապահերմետիկացման պատճառով: