Աշխաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջարկել է ԱՊՀ տարածքում Շենգենի նման մուտքի արտոնագրերի միասնական ռեժիմ սահմանել, որը կկոչվի «համագործակցության վիզա»: Ղազախստանի ղեկավարը նշել է, որ ԱՊՀ երկրները զբոսաշրջության ոլորտում համագործակցության մեծ ներուժ ունեն: Ըստ Տոկաևի, Համագործակցության յուրաքանչյուր երկիր հանգստի, բնության և պատմական իր ուրույն վայրերն ունի, որոնք կարող են լրացնել աշխարհի առավել գրավիչ զբոսաշրջային ուղղությունների ցուցակը: Ղազախստանի նախագահի կարծիքով՝ նման մոտեցումը զգալիորեն կբարձրացնի զբոսաշրջիկների հոսքը: