Հայաստանի երիտասարդական հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգի ընտրանուն Մ-21 Եվրոպայի 2021 թվականի առաջնության ընտրական փուլում: Խաղը կայացավ Գյումրու քաղաքային մարզադաշտում:
43-րդ րոպեին Լյուքսեմբուրգի հավաքականը մնաց 10 հոգով:
Երկրորդ խաղակեսում մեր հավաքականը կարողացավ օգտագործել թվային առավելությունը. 56-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ռուդիկ Մկրտչյանը: 86-րդ րոպեին մերոնց առավելությունը կրկնապատկեց Արթուր Դանիելյանը:
Այս ընտրական փուլում Հայաստանի երիտասարդական հավաքականն առաջին միավորները վաստակեց: 4-րդ տուրում՝ հոկտեմբերի 14-ին, մերոնք Երևանում կընդունեն Իտալիայի հավաքականին: