Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Լոզանո Ֆլորեսի կարծիքով՝ թիմը հաղթեց Լյուքսեմբուրգին կազմակերպված խաղի շնորհիվ:
«Մենք կարող էինք ավելի լավ խաղի մեկնարկ ունենալ, սակայն ֆուտբոլիստները սխալվում էին, քանի որ ձգտում էին ավելի հաջող հանդես գալ երկրպագուների առաջ»,- նշել է Ֆլորեսը:
Մարզչի խոսքով` կազմակերպված հանդիպում անցկացնելու շնորհիվ իր գլխավորած թիմը հաղթեց:
«Մեզ համար առավել կարևոր է, որ հավաքականի ֆուտբոլիստներն աճեն մասնագիտական առումով»,- նկատել է Ֆլորեսը:
Լյուքսեմբուրգի Մ21 հավաքականի գլխավոր մարզիչ Մանուել Կարդոնին էլ կարծում է, որ Հայաստանի երիտասարդական հավաքականի հետ խաղի ելքը վճռեց կարմիր քարտը, որն իրենց ֆուտբոլիստը ստացել էր հանդիպման 39-րդ րոպեին:
«Դժվար էր, և խաղի ելքը որոշեց կարմիր քարտը: Հետո ավելի խորն էինք պաշտպանվում, նաև անհատական սխալներ էինք թույլ տալիս:
Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը 2:0 հաշվով հաղթանակ է տարել Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ խաղում: