Մի քանի տասնյակ մարդ էր հավաքվել Կիևում Թուրքիայի դեսպանատան մոտ՝ բողոքելու Սիրիայի հյուսիսում իրականացվող ռազմական գործողության դեմ: Ըստ ականատեսների, դեսպանատան տարածքից մի քանի մարդ է դուրս եկել ու հարձակվել ցուցարարների վրա: Մի տղամարդ հարվածել է ակցիայի մասնակիցներից մեկի դեմքին ու արագ հետ վազել դեսպանատուն: Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը:
Մեկ այլ տեղեկության համաձայն, անհայտ անձինք գիշերը Բեռլինում հրկիզել են Թուրքիայի դեսպանության ավտոմեքենան: Իրավապահ մարմինները քննում են միջադեպը: