Թուրքիան հրապարակել է տվյալներ՝ Սիրիայի հյուսիսում սկսած «Խաղաղության ակունք» գործողության զոհերի վերաբերյալ: Ըստ Անկարայի՝ թուրքական զինուժը «Քրդստանի աշխատավորական կուսակցությունից» և Սիրիական քրդերի ինքնապաշտպանական ուժերից շուրջ 227 ահաբեկիչների է ոչնչացրել: Այդ երկրի ՊՆ-ի փոխանցմամբ՝ թուրքական կողմն այս պահին միայն 1 զոհ ունի:
Ի դեպ, Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը չի ընդունում ոչ մի քննադատություն, հատկապես՝ ԱՄՆ-ի սպառնալիքը Թուրքիայի տնտեսությունը վերացնելու վերաբերյալ և շարունակելու է պայքարն անվտանգության գոտու ստեղծման համար: