Ֆրանսիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Հաքքը Մուսային հրավիրվել է Ֆրանսիայի ԱԳՆ՝ Սիրիայում Թուրքիայի կողմից վարվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողության առնչությամբ։ Այլ տեղեկություններ չեն հաղորդվում։ Ավելի վաղ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը «Twitter»-ի էջից Թուրքիային կոչ էր արել դադարեցնել ռազմական գործողությունները քրդերի դեմ։