ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է իր միջնորդությունը Թուրքիայի և Սիրիայի քրդերի միջև հակամարտությունը կարգավորելու գործում: Թրամփը նշել է, որ դա իրադրության վերաբերյալ ԱՄՆ-ի երեք տարբերակներից մեկն է: Մյուս երկուսը խիստ միջոցներ են նախատեսում:
Ըստ մի տարբերակի՝ Վաշինգտոնը կարող է մեծ թվով զորք ուղարկել տարածաշրջան և ռազմական հաղթանակ տանել, երկրորդը՝ պատժամիջոցներով հարվածել Թուրքիային:
Սպիտակ տան ղեկավարը նախընտրում է առաջին տարբերակը, քանի որ ԱՄՆ զորքերի մուտքը Մերձավոր Արևելք համարում է պատմության մեջ ընդունված «ամենավատ որոշումը»՝ ընդգծելով, որ «անվերջանալի հիմար պատերազմներն ԱՄՆ-ին այլևս չեն հետաքրքրում»: Թրամփը նաև հիշեցրել է, որ «Թուրքիան ու քրդերը 200 տարի պատերազմել են միմյանց դեմ»: