2019 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակակին է արժանացել Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդը՝ Եթովպիայի և Էրիթրեայի միջև 20-ամյա պատերազմն ավարտելու գործում կարևոր դերակատարման համար:
Այս տարվա հավակնորդներից էր շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թանբերգը։ Նա կարող էր դառնալ պատմության մեջ ամենաերիտասարդ Նոբելյան մրցանակակիրը՝ այդ պատվին արժանանալով 16 տարեկանում։