ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը ՀՀ հատուկ քննչական ծառայությունից ուղարկվել է դատախազություն: Գլխավոր դատախազությունից «1lurer.am»-ին հայտնեցին, որ գործը քննչական կոմիտե է ուղարկվել՝ պայմանավորված մի շարք անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ և հետագա նախաքննությունը շարունակելու համար:
ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը նույնպես հաստատեց, որ Վիգեն Սարգսյանի վերաբերյալ գործը դեռ հոկտեմբերի 4-ին էր ուղարկվել դատախազություն՝ հսկողություն իրականացնող դատախազի պահանջով: