Ալբանիան, Հյուսիսային Մակեդոնիան և Սերբիան ստորագրել են տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ համատեղ հռչակագիր, որը նախատեսում է մարդկանց, ապրանքների, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժ: Փաստաթղթի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Սերբիայի Նովի Սադ քաղաքում, նախաձեռնության նպատակն է արագացնել եվրաինտեգրման գործընթացը: Համաձայնագրին մասնակից պետությունների առաջնորդները նոր նախագիծն անվանել են «մինի-Շենգեն» և հույս ունեն, որ իրենց կմիանան նաև Բոսնիա-Հերցեգովինան, Կոսովոն ու Չեռնոգորիան: