Ստեփանակերտում ընթանում է Արցախի բարեկամների համաժողովը՝ «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով։ Համաժողովին մասնակցում են 30 երկրներից ավելի քան 150 քաղաքական-հասարակական գործիչներ և մտավորականներ: Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը հայտարարել է, որ Արցախի մեկուսացումը և քաղաքացիների՝ միջազգային համագործակցության հնարավորություններից զրկելն անթույլատրելի են:
«Մեր խորին համոզմամբ՝ մեկուսացումը պատերազմի շարունակությունն է, մինչդեռ համագործակցությունը՝ խաղաղության հիմքը: Բոլորիս ընդհանուր խնդիրն է աշխատել այդ հիմքի ամրապնդման ուղղությամբ՝ հանուն ողջ տարածաշրջանի խաղաղ ապագայի», - ասել է Մայիլյանը: