Հանրապետության տարածքում՝
Հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ի գիշերը, 13-ի ցերեկը, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 13-ի գիշերվա առաջին կեսին Սյունիքում և Արցախում սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Քամին՝ հարավարևելյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը, 13-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, 15-16-ը կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ի գիշերը, 13-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում են անձրև և ամպրոպ։