Թուրքական իշխանությունները հետաքննություն են սկսել «Ժողովուրդների դեմոկրատիա» քրդամետ կուսակցության դեմ՝ կալանավորելով 21 հոգու, որոնք քննադատել էին Սիրիայում թուրքական ռազմական գործողությունները՝ դրանք որակելով որպես «այլ երկիր ներխուժման փորձ»: Ընդ որում՝ դատախազներն «ահաբեկչական կազմակերպության քարոզչության» և «Թուրքիայի կառավարությանը բացահայտ վիրավորելու» հոդվածներով մեղադրանք են հարուցել նաև կուսակցության նախագահ Թեմելիի և ԺԴԿ մյուս համանախագահի՝ Փերվին Բուլդանի նկատմամբ:
Հիծեցնենք, որ Սիրիա ներխուժումից մի քանի ժամ հետո Թուրքիայի իշխանություններն անմիջապես 78 հոգու թիրախավորեցին, որոնք քննադատել էին «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը սոցիալական ցանցերում։ Հինգշաբթի օրը 21 մարդ էր կալանավորվել Թուրքիայի հարավային Մարդին նահանգում՝ սոցցանցերում իրենց գրառումների համար։ Նրանց մեղադրել են «ատելություն և թշնամանք սադրելու», «ահաբեկչական կազմակերպությունների քարոզչություն» տարածելու մեջ: