ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հինգշաբթի երեկոյան հատուկ նիստ է հրավիրել Սիրիայում Թուրքիայի գործողությունները քննարկելու համար: Ընդ որում, հանդիպումը կայացել է ԱԽ եվրոպական հինգ երկրների՝ Գերմանիայի, Բրիտանիայի, Բելգիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի ներկայացուցիչների խնդրանքով, փակ դռների հետևում:
Միջազգային մեդիան տարակուսած է այն առիթով, որ նիստի ավարտին հենց Ռուսաստանի և ԱՄՆ-ի հակադրման պատճառով չեն Անկարայի գործողությունները դատապարտող փաստաթուղթ ընդունել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: