ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Սիրիայում «Խաղաղության ակունք» ռազմական գործողություն սկսելու Անկարայի ծրագիրը:
«Այժմ մենք պետք է ձգտենք հասնելու Թուրքիայի և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև երկխոսության: Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ դա երկու կողմերի շահերից է բխում»:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը շահագրգռված է Սիրիայի հյուսիսում իրավիճակի շուտափույթ կարգավորման գործում: Նա նշել է, որ պաշտոնական Մոսկվան հասկանում է Անկարայի մտահոգությունը, սակայն հարցը պետք կարգավորվի` հաշվի առնելով Դամասկոսի շահերը: