Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի գործունեությունը շարունակվում է բնականոն հունով: Այս մասին «1lurer.am»-ին հայտնել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը:
«Հայկական մարդասիրական խմբի մշտական տեղակայման վայրը բավական հեռու է Սիրիայի այն հատվածից, որտեղ այժմ Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնում: Մեր բժիշկներն ու ականազերծողները Հալեպում շարունակում են իրենց ամենօրյա առաքելությունը, մարդասիրական խմբին այլ հանձնարարություն չի տրվել: Հայկական հումանիտար խումբը հետ չի կանչվի։ Այս պահին որոշումն այսպիսին է»- հավելել է Էլբակյանը: