Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Կառավարությունն ընդունեց որոշումը, որը նիստի օրակարգում էր՝ չզեկուցվող հարցերի շարքում:
Հիշեցնենք, որ մարզպետը հայտարարել էր հրաժարականի մասին՝ իր օգնականի և ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի հետ կապված միջադեպից հետո: