Իրանի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայից պահանջել Է իր զորքերը դուրս բերել Սիրիայից և դադարեցնել գրոհները այդ երկրի տարածքում։
«Իրանի ԱԳ նախարարությունը, անհանգստություն հայտնելով Սիրիայի տարածքում Թուրքիայի ռազմական գործողությունների կապակցությամբ և ուշադրության առնելով հումանիտար իրադրության լրջությունը և բախումների շրջանում գտնվող քաղաքացիական անձանց համար մշտապես գոյություն ունեցող վտանգները, ընդգծում Է գրոհների շտապ դադարեցման և Սիրիայի տարածքից թուրք զինվորների դուրսբերման անհրաժեշտությունը»,- ասված Է Իրանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Թեհրանում նաեւ ընդգծել են, որ Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում կբերեն նյութական ու հումանիտար մեծ վնասի, և հիշեցրել են, որ Թեհրանը դեմ Է Անկարայի գործողությանը: