ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին դեսպան Կուրտ Վոլկերը հայտարարել է, որ Վրաստանը երբեք այսքան քաղաքականապես բաժանված չի եղել և նախազգուշացրել է, որ երկիրը կարող է նահանջել իր ունեցած ժողովրդավարական առաջընթացից:
«Անցյալ տարվա նախագահի ընտրությունը խիստ խեղաթյուրված էր, հետընթացի վտանգ կա, բայց Վրաստանը բավական ժամանակ ունի մինչև հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններ՝ իր քաղաքական խնդիրները լուծելու համար: Միացյալ Նահանգները և Եվրոպան պետք է զգուշացնեն, որ քաղաքական գործիչները չընկնեն ծայրահեղականության մեջ»,- ասել է Վոլկերը:
Հիշեցնենք, որ դիվանագետը ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանն էր 2008թ.՝ ռուս-վրացական պատերազմի ժամանակ: