Ստամբուլի Շիշլիի ազգային գերեզմանատան հրապարակում հոկտեմբերի 5-ին Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի նախագահությամբ տեղի է ունեցել հայտնի հայ գրող, երգիծաբան Հակոբ Պարոնյանի արձանի բացման արարողությունը։ Այս մասին հայտնում է Պոլսո պատրիարքարանի ֆեյսբուքյան էջը։
«Պարոնյանը հայ գրականության զարթոնքի շրջանի գրողներից է, նրա գլխավոր գործն է եղել դիտել, քննել, ուղղել»,- նշել է Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:
Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի խոսքով՝ Պարոնյանը լավը գնահատել է, իսկ տեսած թերությունները՝ երգիծանքի միջոցով քննադատել։