Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիան իր աջակցությունն է հայտնել Թուրքիային: Նրանք հայտարարել են, որ պատրաստ են Թուրքիայի հետ պայքարել ահաբեկչության դեմ, որպեսզի պաշտպանեն սիրիական ժողովրդի ազգային շահերը, այդ թվում՝ արաբների, քրդերի, թուրքմենների, ասորիների և Սիրիայում բնակվող այլ ազգերի:
Հայտարարության մեջ ընդգծվել է, որ Կոալիցիան նպաստել է Սիրիայում անվտանգության գոտու ստեղծմանը, ինչպես նաև փախստականների վերադարձի համար պայմաններ ստեղծելու ջանքերին:
Միևնույն ժամանակ սիրիական քրդերի ղեկավարությունը հայտարարել է, որ պատրաստ է երկխոսություն սկսել Դամասկոսի և Մոսկվայի հետ՝ փորձելով գտնել Թուրքիայի հետ սահմանամերձ տարածքներում անվտանգության բացը վերացնելու ճանապարհը, ինչն անպայման առաջ կգա այնտեղից ամերիկյան զորքերի ամբողջական դուրսբերումից հետո: