Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում հայտնվել է երկրի նախկին նախագահ, «Եվրոպական համերաշխություն» կուսակցության ղեկավար Պետրո Պորոշենկոյի արձանը:
Ըստ ուկրաինական Observer պորտալի՝ այն սկզբում եղել է Վլադիմիր Լենինի քանդակը, որը ենթակա էր ապամոնտաժման: Տեղի բնակիչները, սակայն, փորձել են այն նմանեցնել Ուկրաինայի նախկին նախագահին:
Արձանը ներկել են Ուկրաինայի դրոշի գույներով, դեմքն էլ նմանեցրել Պորոշենկոյին: Նորացված արձանը տեղադրված է Խորտիցա կղզու մերձակայքում՝ «Սկիֆ» հանգստի կենտրոնի տարածքում: