Նուբարաշեն վարչական շրջանում այսուհետ կգործի տարեցների խնամքի ցերեկային կենտրոն, որը կարող է սպասարկել մինչև 50-60 տարեցի։ Կենտրոնը ստեղծվել է Առնովիլի քաղաքապետարանի, Նուբարաշեն վարչական շրջանի և «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության աջակցությամբ։
«Մենք անընդհատ փորձում ենք տարբեր համայնքներում խթանել, օգնել, օժանդակել, պատվիրակել որոշակի ծառայություններ, որպեսզի տարեցները ինքնակրթության կամ հետաքրքրությունների տեսանկյունից տեղ ունենան զբաղվելու։ Եվ այս տեսանկյունից շատ կարևոր է «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության գործունեությունը։ Հույս ունեմ, որ մի քանի տարվա ընթացքում ամբողջ հանրապետությունում կունենանք սոցիալական ծառայությունների մեծ ու զարգացած ցանց»,– կենտրոնի բացման արարողության ժամանակ ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը։
Կենտրոնում այժմ խնամք են ստանում 25 տարեց, որոնք ակտիվորեն մասնակցում են կենտրոնում գործող բազմաբնույթ խմբակներին: