Ռուսաստանի արդարադատության նախարարությունն ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի հիմնադրած Հակակոռուպցիոն հիմնադրամը (FBK) համարել է «օտարերկրյա գործակալ»: Նախարարությունն իր կայքում հայտարարել է, որ «Ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի հիման վրա FBK-ն ընդգրկվել է օտարերկրյա գործակալի գործառույթներ իրականացնող ոչ առևտրային կազմակերպությունների ցուցակում: Օգոստոսին էլ FBK-ի ղեկավարության դեմ գործ էր հարուցվել 1 մլրդ ռուբլի լվանալու համար:
FBK-ն պնդում է, որ արտաքին ֆինանսավորում չի ստանում: Հիմնադրամն ուսումնասիրում և տարածում է տեղեկատվություն Ռուսաստանի կառավարության բարձրագույն մարմիններում չարաշահումների և կոռուպցիայի, պետական պաշտոնյաների ապօրինի հարստացման և փողերի լվացման մասին: Հիմնադրամը գործում է հանրային նվիրատվություններից ստացված միջոցներով: