Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում կայացել է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Living Smart-Empowering Youth խորագրով համաժողովը. այն կազմակերպվել էր Հայաստանի արտաքին գործերի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների համատեղ ջանքերով։
Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի, Եվրոպական միության, ԵՄ անդամ երկրների և Արևելյան գործընկերության երկրների՝ կրթության, երիտասարդության և նորարարության հարցերով զբաղվող բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում հավատարմագրված համապատասխան դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և աշխատակիցներ, հիշյալ ոլորտներում մասնագիտացված մի շարք հասարակական կազմակերպությունների ու ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Եվրոպական երիտասարդ դեսպաններ ծրագրի մոտ երեք տասնյակ մասնակիցներ։
Քննարկվել են կրթությանը, ձեռնարկատիրությանը, երիտասարդությանը, ստեղծարար մտածողությանը, թվայնացմանն ու խելացի մասնագիտացումներին վերաբերող հարցեր։