Հայտնի են քիմիայի ոլորտում 2019 թվականի Նոբելյան մրցանակակիրների անունները՝ Ջոն Գուդենաֆ, Սթենլի Ուիթինգհեմ և Ակիրա Յոշինոն: Երեք գիտնականներն էլ հեղինակավոր մրցանակին են արժանացել լիթիումաիոնային մարտկոցների մշակման համար: Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ «թեթև, արագ վերալիցքավորվող և հզոր մարտկոցներն այժմ օգտագործվում են ամենուրեք, այդ թվում՝ շարժական հեռախոսներում և նոութբուքերում, Էլեկտրական ավտոմոբիլներում: Նրանք կարող են զգալի քանակությամբ Էներգիա պահպանել վերականգնվող աղբյուրներից՝ արևից ու քամուց»: