Երևանում ընթանում է «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորելով նման հանդիպումները՝ հետևյալն է հայտարարել. «2019 թվականի տնտեսական ցուցանիշները գալիս են 2018թ-ի նույն հավաքի տնտեսական հեղափոխության թեզի ճշմարտացիությունն ապահովելու։ Մեր խնդիրը պետք է լինի այս շատ լավ տրամադրությունն ամրապնդելը»:
Հիշեցնենք, որ նախորդ՝ 2018 թ. նոյեմբերին կայացած խորհրդաժողովը նվիրված էր տնտեսական հեղափոխության գաղափարախոսությանը: