Սենատի հետախուզության կոմիտեն եզրակացրել է, որ Համացանցային հետազոտությունների գործակալության (IRA) ցանցահենները փորձել են ազդել 2016 թվականի ընտրությունների վրա՝ վնասելով Հիլարի Քլինթոնի հեղինակությանը և օգնելով Դոնալդ Թրամփին: «Սա արվել է Ռուսաստանի իշխանությունների ցուցումով»,- ասվում է կոմիտեի կայքում հրապարակված՝ 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի ենթադրյալ միջամտության հետաքննության մասին զեկույցում:
Հանձնաժողովը նշում է, որ սոցիալական հարթակներում ցանցահենների գործողությունները հիմնականում ուղղված են եղել աֆրոամերիկյան ծագմամբ ընտրողներին: Լրատվամիջոցները հայտնել են, որ Համացանցային հետազոտությունների գործակալությունը կապված է ռուս գործարար Եվգենի Պրիգոժինի հետ:
Հիշեցնենք, որ «IRA»-ն արդեն իսկ ընդգրկված է ԱՄՆ պատժամիջոցների ցանկում ՝ 2016 թվականի նախագահական ընտրություններին միջամտելու համար: