Սպիտակ տունը տեղեկացրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատներին, որ չի պատրաստվում համագործակցել նրանց հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի ընթացակարգի շրջանակում: Թրամփի վարչակազմի բնորոշմամբ՝ դեմոկրատները հետապնդում են զուտ կուսակցական նպատակներ՝ ջանալով ազդել 2020-ին սպասվող ընտրությունների վրա:
Հիշեցնենք, որ դեմոկրատների կողմից ղեկավարվող Ներկայացուցիչների պալատի երեք հանձնաժողովներում հետաքննություն է անցկացվում Թրամփի նկատմամբ՝ պարզելու վերջինիս դերակատարումը ուկրաինական վերջին սկանդալում: