Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր թվիթերյան էջում հայտնել է, որ թուրքական զորքերը ռազմական գործողություն են սկսել Սիրիայում:
Սպասվող ռազմական գործողության մասին Թուրքիայի ղեկավարը հայտնել էր մի քանի օր առաջ:
Թուրքիայի ղեկավարության պնդմամբ՝ օպերացիայի նպատակը Սիրիայի հյուսիսային շրջաններից քուրդ ապստամբների դուրսմղումն է և անվտանգության գոտու ստեղծումը: