Թուրքիայի և Իտալիայի միջև դիվանագիտական սկանդալ է ծագել: Պատճառը Իտալիայի Բերսետո քաղաքի ավագանու որոշմամբ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» հիմնադիր Աբդուլլահ Օջալանին պատվավոր քաղաքացիության շնորհումն է. Թուրքիայում այս կառույցն ահաբեկչական են համարում:
Կոչումը հանձնվել է ցմահ ազատազրկման դատապարտված Օջալանի փաստաբանին:
Օջալանին պատվելու այս գործողությունն անհանգստացրել է Թուրքիայի իշխանություններին: Անկարայում Իտալիայի դեսպան Մասսիմո Գաիանիին հրավիրել են Թուրքիայի արտգործնախարարություն: Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ դեսպանին համապատասխան նոտա է հղվել այդ դեպքի առնչությամբ: