Սիրիայից ստացված վերջին տեղեկությունների համաձայն, թուրքական օդուժը ռազմական գործողություն է սկսել քրդական ուժերի դեմ, օդային հարվածներ է հասցրել սիրիական թիրախներին: Այդ մասին հայտնում է սիրիական Ikhbariya հեռուստաալիքը:
Ավիահարվածի տակ է հայտնվել Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաս ալ Այ քաղաքը, որտեղ նկատվում է փախստականների զգալի արտահոսք: Ըստ հեռուստաալիքի՝ հարձակման են ենթարկվել նաև Ալ Մաջրաֆ գյուղը և Ալ Մաշրաֆ և Հարբաթ ալ Բանաթ գյուղերում գտնվող քրդական զինված ուժերի դիրքերը:
Սիրիական լրատվամիջոցները օդային հարձակումներն անվանել թուրքական ագրեսիայի սկիզբ: