Անհայտ անձն ավտոմատից կրակ է բացել Գերմանիայի Հալլե քաղաքի սինագոգի դիմաց, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել: Հանցագործը մեքենայով հեռացել է հանցագործության վայրից:
Ոստիկանությունը շրջապատել է դեպքի վայրը և քաղաքացիներին խնդրել է մնալ բնակարաններում: Bild պարբերականը տեղեկացրել է, որ անհայտ անձը նռնակ է նետել նաև հրեական գերեզմանատան տարածքում: Այս դեպքից հետո ևս մեկ կրակոց է լսվել Հալլեի մոտ գտնվող Վիդերսդորֆ քաղաքում, միջադեպի մանրամասները դեռ հայտնի չեն: